Մսամթերք, հաց, ձուկ. թանկացումների նոր ալիք Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i149904-Մսամթերք_հաց_ձուկ._թանկացումների_նոր_ալիք_Հայաստանում
Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին են փաստում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվբալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2021 08:52 Asia/Tehran
  • Մսամթերք, հաց, ձուկ. թանկացումների նոր ալիք Հայաստանում

Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին են փաստում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվբալները:

Ընդ որում, թանկացել է ոչ միայն բանջարեղենը, կարագը, այլև՝ ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն: Թանկացել է նաև առաջին անհրաժեշտություն համարվող սննդատեսակը՝ հացը: Հացի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.3 տոկոս:

Ավելին, գնաճը մեկ տարվա կտրվածքով զգալի է: Եթե այս թանկացումների ֆոնին հաշվի առնենք, որ նվազագույն աշխատավարձը 68000 դրամ է, իսկ միջին կենսաթոշակի չափը շուրջ 43000 դրամ, ապա Հայաստանում իսկապես կյանքը թանկ է:

Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 15.1, իսկ 2021-ի հուլիսի համեմատ՝ 0.6 տոկոս գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մսի, ձկան եւ ծովամթերքի, բանջարեղենի շուկաներում գրանցված 0.7-5.1 տոկոս գնաճերը:

Միայն բանջարեղենի շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 66.4, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ հուլիսի համեմատ՝ 5.1 տոկոս գնաճ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձկնամթերքը թանկացել է 1.5 տոկոսով:Բայց նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ձուկը թանկացել է 25.5 տոկոսով:Միայն «Իշխան» ձկնատեսակի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացրել է 1.7 տոկոսով: Նշված ձկնատեսակի մեկ կիլոգրամը գերազանցում է 2300 դրամը: Ձկնաբույծներն արդարանում են՝ նշելով, որ կերն է թանկացել: Թանկացում արձանագրվել է նաև մսամթերքի շուկայում. մեկ տարվա ընթացքում գրանցվել է 9.9 տոկոս գնաճ, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ այն թանկացել է 0.7 տոկոսով:

armlur.am/