Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին
https://parstoday.ir/hy/news/armenia-i149912-Հայաստանը_հավանություն_է_տվել_Սպուտնիկ_Լայթ_ռուսական_պատվաստանյութին
Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2021 12:00 Asia/Tehran
  • Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին

Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը:

«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութը հավանության արժանացնելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Սպուտնիկ Լայթ»-ը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին կոմպոնենտն է: «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով պատվաստումը թույլ կտա սահմանափակել կորոնավիրուսի տարածումը և կարագացնի կոլեկտիվ իմունիտետի ստեղծումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

1in.am