Հայաստանը և Ռուսաստանը համատեղ զորավարժությններ են անցկացնելու
Սեպտեմբեր 06, 2021 13:20 Asia/Tehran
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կմասնակցեն Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններին:
Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ՀՀ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն ս.թ. սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով:
Հայաստանի և Ռուսաստանի բանակները նախկինում համատեղ զորավարժություններ են անցկացրել Թուրքիայի սահմանի մոտ:
Պիտակ