Բելգիան Հայաստան է ուղարկել 187 200 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ
https://parstoday.ir/hy/news/armenia-i149936-Բելգիան_Հայաստան_է_ուղարկել_187_200_հազար_դեղաչափ_ԱստրաԶենեկա_պատվաստանյութ
Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության ջանքերով Հայաստան է ուղարկվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 187 200 հազար դեղաչափ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2021 14:28 Asia/Tehran
  • Բելգիան Հայաստան է ուղարկել 187 200 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ

Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության ջանքերով Հայաստան է ուղարկվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 187 200 հազար դեղաչափ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Gavi.org» կայքէջը, այս մասին հայտնել է Բելգիայի խոշոր քաղաքների զարգացման եւ քաղաքականության ոլորտում համագործակցության նախարար Մերիամե Կիտիրը:

«Համավարակը հաղթելու միակ միջոցը միջազգային համագործակցությունն է: Այս շաբաթ COVAX նախաձեռնության միջոցով Բելգիան AstraZeneca-ի 187 200 դեղաչափ է ուղարկում  Հայաստանին: Ոչ ոք ապահով չի լինի, քանի դեռ բոլորը ապահով չեն»,- ասել է Մերիամե Կիտիրը:

armenpress.am