ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուստամ Մուրադովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i149952-ՀՀ_պաշտպանության_նախարարն_ընդունել_է_Ռուստամ_Մուրադովին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 03:25 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուստամ Մուրադովին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։

News.am