Հայաստանում տեղի կունենա ԱԹՍ-երի առաջին մրցույթը , կմասնակցի 30 թիմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i150000-Հայաստանում_տեղի_կունենա_ԱԹՍ_երի_առաջին_մրցույթը_կմասնակցի_30_թիմ
Լեռնապատի երկնքում հայկական ԱԹՍ-ներ են. Գյումրիից, Գեղարքունիքից ու Երևանից դպրոցական թիմերը հասել են Լոռի՝ նախապատրաստվելու սեպտեմբերի 18-ին կայանալիք «Հավք 2021» ԱԹՍ առաջին մրցույթին, որին մասնակցելու է 30 թիմ։ Հաղորդում է «1լուրեր»-ը: Լյովան ու ընկերները Շիրակից են. վերջին փորձերն են անում: Պատանի գյուտարարներն ուզում են օդաչու դառնալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 08:38 Asia/Tehran
  • Հայաստանում տեղի կունենա ԱԹՍ-երի առաջին մրցույթը , կմասնակցի 30 թիմ

Լեռնապատի երկնքում հայկական ԱԹՍ-ներ են. Գյումրիից, Գեղարքունիքից ու Երևանից դպրոցական թիմերը հասել են Լոռի՝ նախապատրաստվելու սեպտեմբերի 18-ին կայանալիք «Հավք 2021» ԱԹՍ առաջին մրցույթին, որին մասնակցելու է 30 թիմ։ Հաղորդում է «1լուրեր»-ը: Լյովան ու ընկերները Շիրակից են. վերջին փորձերն են անում: Պատանի գյուտարարներն ուզում են օդաչու դառնալ:

Լյովա Մելքոնյան (Գյումրու ավիամոդելային խմբակի աշակերտ) — Այս մոդելը կարող է գնալ 40 կիլոմետր, կարող է օդ բարձրանալ 4 կիլոմետր և օդի մեջ մնալ մոտավորապես կես ժամ: Նրա քաշը 1 կիլոգրամ է, և կարող է տանել 300 գրամ:

«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը» Լոռու մարզի Լեռնապատ գյուղի օդանավակայանում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար մոտ 20 միլիոն դրամ է ծախսել: Շուրջ 2800 հոգի հիմնադրամին դրամական աջակցություն է փոխանցել: 100 մետր երկարությամբ թռիչքուղին արդեն պատրաստ է:

Հայաստանում ԱԹՍ արտադրող ոչ մի ընկերություն փորձադաշտ չունի: Մեկ տարուց խոստանում են ավարտել մասնագիտացված օդանավակայանի շինաշխատանքը: Այստեղ սովորելու, իրենց ԱԹՍ-ները փորձարկելու են հիմնականում «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաներում սովորող աշակերտները:

Խմբերի առջև դրվել է երեք խնդիր. ԱԹՍ-ի միջոցով հայտնաբերել կր-шկի օջախ և տnւժшծի, գոյատևման փաթեթ առաքել, հեղուկ նյութեր սփռել։ Ավետիք Քերոբյանի խոսքով՝ ԱԹՍ-ների միջոցով նման խնդիրների լուծումը կարող է էապես թեթևացնել փրկարարի աշխատանքը:

https://yerevan-times.com/