Բաքվից հայ երկու ռազմագերի է վերադարձել Հայաստան. Sputnik Արմենիա
https://parstoday.ir/hy/news/armenia-i150074-Բաքվից_հայ_երկու_ռազմագերի_է_վերադարձել_Հայաստան._sputnik_Արմենիա
Բաքվից Երեւան հայ երկու ռազմագերի է վերադարձել. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ նրանց տեղափոխող ինքնաթիռը սեպտեմբերի 7-ին վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 08:29 Asia/Tehran
  • Բաքվից հայ երկու ռազմագերի է վերադարձել Հայաստան. Sputnik Արմենիա

Բաքվից Երեւան հայ երկու ռազմագերի է վերադարձել. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ նրանց տեղափոխող ինքնաթիռը սեպտեմբերի 7-ին վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:

Ըստ աղբյուրի՝ վերադարձած զինծառայողներն են Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։ 

Նրանք հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։ Այդ օրը տեղեկություն էր տարածվելկ, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունն ավելի ուշ հաստատել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նրանց հայրենիք վերադարձնելու համար, ըստ աղբյուրի, Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Մինչեւ օդանավի վայրէջք կատարելը տեղեկությունը ճշտելու նպատակով Պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ի կապ հաստատել չէր հաջողվել:

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ հայ ռազմագերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25-ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։

 

NEWS.am