Արշակ Կարապետյանն ու Ալեքսեյ Մելնիկովը քննարկել են համագործակցության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i150086-Արշակ_Կարապետյանն_ու_Ալեքսեյ_Մելնիկովը_քննարկել_են_համագործակցության_հեռանկարները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 08:39 Asia/Tehran
  • Արշակ Կարապետյանն ու Ալեքսեյ Մելնիկովը քննարկել են համագործակցության  հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Armenpress.am