Ադրբեջանից երկու գերի է վերադարձել հայրենիք
https://parstoday.ir/hy/news/armenia-i150102-Ադրբեջանից_երկու_գերի_է_վերադարձել_հայրենիք
Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է վերադարձվել ՀՀ երկու քաղաքացի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 10:10 Asia/Tehran
  • Ադրբեջանից երկու գերի է վերադարձել հայրենիք

Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է վերադարձվել ՀՀ երկու քաղաքացի:

Նրանց փոխարեն ադրբեջանական կողմին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը, որն օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։

Գերիների վերադարձը ՀՀ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։

Վերադարձված 2 քաղաքացիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայողներ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանն են:

Armenpress.am