Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ
https://parstoday.ir/hy/news/armenia-i150314-Հայ_հնդկական_տնտեսական_հարաբերություններն_ունեն_զարգացման_մեծ_ներուժ
Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 12:28 Asia/Tehran
  • Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ

Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից՝ Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը:

Դեսպան Կիշան Դան Դեվալը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակման առթիվ, ներկայացրել է այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցեր:

armenpress.am