Մինսկի խումբը Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու մանդատ ունի
https://parstoday.ir/hy/news/armenia-i150402-Մինսկի_խումբը_Ղարաբաղի_կարգավիճակի_հարցը_քննարկելու_մանդատ_ունի
Հայաստնում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթն ավարտում է իր առաքելությունը։ Հրաժեշտից առաջ «Հետքը» զրուցել է դեսպանի հետ։ Անդրադարձ է եղել նաև արցախյան հակամարտությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2021 13:28 Asia/Tehran
  • Մինսկի խումբը Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու մանդատ ունի

Հայաստնում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթն ավարտում է իր առաքելությունը։ Հրաժեշտից առաջ «Հետքը» զրուցել է դեսպանի հետ։ Անդրադարձ է եղել նաև արցախյան հակամարտությանը։

Ժոնաթան Լաքոթը խոսել է նաև այն մասին, թե ինչպես են համանախագահող երկրները հնարավոր համարում տարածաշրջանային համագործակցությունը, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, եթե Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին ու չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այլ խնդիրների ենք բախվել, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Առաջնահերթությունը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսումն է՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հակամարտող կողմերն իրենք պետք է որոշեն այն առաջնահերթ հարցերը, որոնք իրենք կքննարկեն», ասել է դեսպանը։

lragir.am