Իրանական ընկերություններն ակտիվ մասնակցություն են բերել «Armenia Expo- 2021» միջազգային ցուցահանդեսին
Սեպտեմբեր 18, 2021 14:12 Asia/Tehran
Իրանական 20 ընկերություններ իրենց արտադրանքը ցուցադրել են Երևանում կայացած «Armenia Expo -2021» 20-րդ միջազգային ունիվերսալ ցուցահանդեսում:
«Իրան Պրես» լրատական գործակալության հաղորդման համաձայն՝ իրանական ընկերությունները Երևանում կայացած ցուցահանդեսում ներկայացրել են փականներ, քիմիական արտադրանք, կենցաղային և արդյունաբերական սոսինձներ, դռների և պատուհանների պրոֆիլներ, պլաստմասե և արդյունաբերական արտադրանքներ, երկաթեղեն և սննդամթերք:
Ցուցահանդեսին մասնակցել են 200 ընկերություններ՝ Իրանից, Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իտալիայից և Կոլումբիայից։
Պիտակ