ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
https://parstoday.ir/hy/news/armenia-i152778-ՀՀ_ԱԳՆ_ն_հայտարարություն_է_տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական դիպուկահարի կողմից Մարտակերտում քաղաքացիական անձի սպանության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2021 09:07 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական դիպուկահարի կողմից Մարտակերտում քաղաքացիական անձի սպանության վերաբերյալ:

«Հոկտեմբերի 9-ին ԼՂ-ի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով  սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio