Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
https://parstoday.ir/hy/news/armenia-i152858-Դավիթ_Տոնոյանն_առաջադրված_մեղադրանքը_չի_ընդունում._փաստաբանական_խումբը_հայտարարություն_է_տարածել
Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 11:35 Asia/Tehran
  • Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը:

«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- նշված է հայտարարության մեջ:

Փաստաբանական խումբը վստահեցնում է, որ Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար:

armenpress.am