Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղարար առաքելությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i152918-Հայաստանի_Ռուսաստանի_և_Ադրբեջանի_հոգևոր_առաջնորդները_կքննարկեն_Հարավային_Կովկասում_խաղաղարար_առաքելությունը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանել են Մոսկվա՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասնակցությամբ եռակողմ հանդիպման համար, հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2021 07:09 Asia/Tehran
  • Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղարար առաքելությունը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանել են Մոսկվա՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասնակցությամբ եռակողմ հանդիպման համար, հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի մամուլի ծառայությունը:

«Այցի շրջանակներում հոկտեմբերի 12-ին ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհանդիպի Մոսկվայի և Համայն Ռուսիո սրբազան պատրիարք Կիրիլի հետ: Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և  Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը` նվիրված ղարաբաղյան կարգավորման թեմային»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, հանդիպմանը կքննարկվի «Հարավային Կովկասում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների խաղաղարար առաքելությունը»: