Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i154324-Հայաստանը_ՌԴ_ի_հետ_քննարկում_է_հայ_թուրքական_հարաբերությունների_կարգավորման_հնարավորությունները
Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է, թե ինչպես կարող են առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 15:06 Asia/Tehran
  • Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է, թե ինչպես կարող են առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք սկսել քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: Նաև, ինչպես ասել եմ, Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող ենք առաջ գնալ այս գործընթացում:  Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և մենք, և թուրքական կողմը նշել ենք, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը:

Armenpress.am