Հայաստանը 2021 թվականին Ռուսաստան միգրանտների ներհոսքի ցուցանիշով առաջատար երկրների ցանկում է հայտնվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i154394-Հայաստանը_2021_թվականին_Ռուսաստան_միգրանտների_ներհոսքի_ցուցանիշով_առաջատար_երկրների_ցանկում_է_հայտնվել
Հայաստանը 2021 թվականին Ռուսաստանի Դաշնություն միգրանտների ներհոսքի ցուցանիշով դարձել է երեք առաջատար երկրներից մեկը, հայտնում է «Sputnik-Արմենիա»-ն՝ վկայակոչելով «Ռոսստատ»-ի տվյալները։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Հոկտեմբեր 29, 2021 18:27 Asia/Tehran
  • Հայաստանը 2021 թվականին Ռուսաստան միգրանտների ներհոսքի ցուցանիշով առաջատար երկրների ցանկում է հայտնվել

Հայաստանը 2021 թվականին Ռուսաստանի Դաշնություն միգրանտների ներհոսքի ցուցանիշով դարձել է երեք առաջատար երկրներից մեկը, հայտնում է «Sputnik-Արմենիա»-ն՝ վկայակոչելով «Ռոսստատ»-ի տվյալները։

Այդպես 2021 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից Ռուսաստան է ժամանել 20 հազար միգրանտ։ Առաջին տեղում Տաջիկստանն  է՝ 38.000, երկրորդում՝ Ուկրաինան՝ 26.000։

2021 թվականի վերջին Ռուսաստանի Դաշնությունում միգրանտների աճը կարող է ռեկորդային դառնալ վերջին 25 տարվա ընթացքում՝ 398 հազար մարդ։ Վերջին անգամ գաստարբայտերների աճը գերազանցել էր 400 հազարը 1996 թվականին:

news.am