Փաշինյանը փոխոստիկանապետին գործուղել է Ստամբուլ՝ Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու
https://parstoday.ir/hy/news/armenia-i154674-Փաշինյանը_փոխոստիկանապետին_գործուղել_է_Ստամբուլ_Ինտերպոլի_գլխավոր_ասամբլեայի_89_րդ_նստաշրջանին_մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով գործուղելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 18:59 Asia/Tehran
  •  Փաշինյանը փոխոստիկանապետին գործուղել է Ստամբուլ՝ Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով գործուղելու մասին։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2021 թվականի նոյեմբերի 21-26-ը գործուղել Ստամբուլ:

2. Արա Ֆիդանյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արա Ֆիդանյանի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,– ասվում է որոշման մեջ:

Tert.am