Նոյեմբեր 08, 2021 08:42 Asia/Tehran
  • Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոտալուտ հանդիպման մասին լուրերը հերքվել են

Հայաստանի կառավարության խոսնակը հայտարարել է. «Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում նախատեսված չէ»:

Հայաստանի կառավարության խոսնակն արձագանքելով  «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հրապարակած լուրին, հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում դեռ նախատեսված չէ։

Ավելի վաղ, Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, հաղորդել էր, որ երեք առաջնորդները տեսահակապի միջոցով հանդիպում են ունենալու հաջորդ շաբաթվա սկզբին:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը շարունակվում է, չնայած Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագրին։

Պիտակ