Հայաստանի խորհրդարանի նախագահը կարևորել է Իրանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i159162-Հայաստանի_խորհրդարանի_նախագահը_կարևորել_է_Իրանի_հետ_երկկողմ_համագործակցության_ընդլայնումը
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահն ընդգծել է Թեհրանի հետ կայուն հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում կայունության ակտիվացման անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 15:02 Asia/Tehran
  • Հայաստանի խորհրդարանի նախագահը կարևորել է Իրանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահն ընդգծել է Թեհրանի հետ կայուն հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում կայունության ակտիվացման անհրաժեշտությունը։

Հայաստանի ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը և Իրանի խորհրդարանի բարեկամության խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանը երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում, Հայաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է Իրանի հետ կայուն հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում կայունության ակտիվացման անհրաժեշտությունը։

«Մենք Իրանի պատվիրակության հետ քննարկել ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության անհրաժեշտությունը», հանդիպումից հետո Թվիթերում գրել է Հայաստանի ԱԺ-ի նախագահը։