Իրանի և Հայաստանի խորհրդարանների ներկայացուցիչները կարևորել են երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i159188-Իրանի_և_Հայաստանի_խորհրդարանների_ներկայացուցիչները_կարևորել_են_երկու_երկրների_հարաբերությունների_ընդլայնումը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ Իրանի իսլամական խորհրդարանի ներկայացուցիչների պատվիրակության հանդիպման ժամանակ կարևորվել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 04:25 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի խորհրդարանների ներկայացուցիչները կարևորել են  երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ Իրանի իսլամական խորհրդարանի ներկայացուցիչների պատվիրակության հանդիպման ժամանակ կարևորվել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը:

Երկուշաբթի օրը, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Իրանական պատվիրակությունը Հայաստանում է՝ երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ընդլայնման նպատակով:

Հանդիպման ժամանակ Ալեն  Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ այցը և երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության շարունակությունը կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը:

Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների կարողությունների օգտագործումը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային  ոլորտներում հարաբերությունների ընդլայնման համար։

Այցի ընթացքում իրանական պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստանի  մի շարք պաշտոնյաների հետ և կայցելեն մշակութային որոշ կենտրոններ: