Հայաստանը կմասնակցի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով ԱՊՀ հանձնաժողովի նիստին
https://parstoday.ir/hy/news/armenia-i161942-Հայաստանը_կմասնակցի_ատոմային_էներգիայի_խաղաղ_օգտագործման_հարցերով_ԱՊՀ_հանձնաժողովի_նիստին
Հայաստանը կմասնակցի 2022 թվականի հունվարի 25-28-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում նախանշված ԱՊՀ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով միջկառավարական հանձնաժողովի քսաներկուերորդ նիստին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 18, 2022 18:00 Asia/Tehran
  • Հայաստանը կմասնակցի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով ԱՊՀ հանձնաժողովի նիստին

Հայաստանը կմասնակցի 2022 թվականի հունվարի 25-28-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում նախանշված ԱՊՀ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով միջկառավարական հանձնաժողովի քսաներկուերորդ նիստին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` նիստին մասնակցելու համար ՌԴ է գործուղվել ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանը։

Գործուղման ճանապարհի ու գիշերակացի ծախսերը հոգալու է հրավիրող կողմը։

Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական ռեսուրսների ձևւավորման ու փոխանակման մասին համաձայնագիրը կնքվել է 2007թ. սեպտեմբերի 14-ին։

armeniasputnik.am