Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին
Փետրվար 28, 2022 17:43 Asia/Tehran
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ից մարտի 1-ը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «Ֆեյսբուք»-ի էջը:
Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի խումբ գործընկերների հետ:
armenpress.am
Պիտակ