ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ շրջանակում ստորագրված համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i165932-ԱԺ_ն_վավերացրեց_ԱՊՀ_շրջանակում_ստորագրված_համաձայնագիրը
ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն՝ 89 կողմ ձայնով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2022 15:58 Asia/Tehran
  • ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ շրջանակում ստորագրված համաձայնագիրը

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն՝ 89 կողմ ձայնով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ-ի մայիսի 31-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:  Այն ստորագրվել է ՀՀ կառավարության (հատուկ կարծիքով), Ադրբեջանի կառավարության (վերապահումով), Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, և Ուզբեկստանի կառավարությունների միջև:

«Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է ԱՊՀ մասնակից պետությունների հետ մշակույթի և թանգարանային բնագավառում համագործակցային հարաբերություններն էլ ավելի խթանելու անհրաժեշտության: Համաձայնագիրը կնպաստի թանգարանների համատեղ գիտական ծրագրերի կազմակերպմանը, ինչպես նաև կերաշխավորի թանգարանը ցուցահանդեսային փոխանակման շրջանակներում ուղարկող թանգարանային առարկաների պահպանությունը, ժամանակին վերադարձը և անձեռնմխելիությունը: Նաև խրախուսվում է պատմության, մշակութային արվեստին նվիրված համատեղ  ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստում, իրականացում, ինչպես նաև կիրականացվեն աշխատողների միջև փորձի փոխանակումներ, սեմինարներ, կլոր սեղաններ»,-ասաց Քոչարյանը:

yerevanlur.am