Ռուբլին փոքր-ինչ արժևորվել է, իսկ դրամն՝ արժեզրկվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i166024-Ռուբլին_փոքր_ինչ_արժևորվել_է_իսկ_դրամն_արժեզրկվել
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունից հետո ռուսական ռուբլու գրանցած աննախադեպ գնանկումից հետո փոխարժեքը փոքր-ինչ արժևորվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2022 16:31 Asia/Tehran
  • Ռուբլին փոքր-ինչ արժևորվել է, իսկ դրամն՝ արժեզրկվել

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունից հետո ռուսական ռուբլու գրանցած աննախադեպ գնանկումից հետո փոխարժեքը փոքր-ինչ արժևորվել է:

Մարտի 5-ին, ժամը 11։45-ի դրությամբ, ՀՀ բանկերում ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 3.93 դրամ` մարտի 3-ի համեմատ արժևորվելով 0.13 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ռուբլու առավելագույն գինը կազմել է  4.61 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 5.50 դրամ։

Ռուսական ռուբլուն զուգահեռ հայկական դրամը ևս վերջին օրերին արժեզրկվում է մյուս հիմնական արտարժույթների՝ դոլարի, եվրոյի նկատմամբ։

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 503.65 դրամ` արժևորվելով 5.50 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է 507 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 515 դրամ:

Ինչ վերաբերում է եվրոյին, ապա միջին փոխարժեքը  546.65 դրամ է, ինչը մարտի 3-ի համեմատ նվազել է 1.34 դրամով։ Վաճառքի դեպքում եվրոյի ամենացածր գինը 567 դրամ է։ 

Աղբյուր` Panorama.am