ՇՀԿ-ն ուսումնասիրում Է Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը
(last modified Thu, 24 Mar 2022 14:34:26 GMT )
Մարտ 24, 2022 19:04 Asia/Tehran
  • ՇՀԿ-ն ուսումնասիրում Է Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանի՝ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:

Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինչ վերաբերում Է Հայաստանի եւ Ադրբեջանի  կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցին, ապա ՇՀԿ-ի անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են այն»,- ասել Է նա:

«Այդ տեսակետից ես անձամբ տրամադրված եմ լավատեսորեն, թեեւ այս պահին չեմ կարող հայտնել ստույգ ժամկետը»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ երկրների միջեւ հարաբերություններն, անշուշտ, կարեւոր գործոն են, որը հարկ Է հաշվի առնել: «Միեւնույն ժամանակ, ՇՀԿ-ի անդամ պետությունները համերաշխ են այն հարցում, որ երկկողմ հակասությունները չբերվեն կազմակերպություն: Դա նաեւ պարտավորություն Է, որը պետք Է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում Է անդամակցելու ՇՀԿ-ի ընտանիքին»,- ամփոփել Է նա:

Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման հռչակագիրն ստորագրվել Է 2001 թվականի հունիսին Շանհայում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին ՇՀԿ-ի լիիրավ անդամներ են դարձել Հնդկաստանը եւ Պակիստանը:

armenpress.am