Հայաստանը փորձադաշտ չէ. ԱՄՆ դեսպանատան առջև կենսաբանական լաբորատորիաների հարցով ակցիա եղավ
https://parstoday.ir/hy/news/armenia-i169112-Հայաստանը_փորձադաշտ_չէ._ԱՄՆ_դեսպանատան_առջև_կենսաբանական_լաբորատորիաների_հարցով_ակցիա_եղավ
Այսօր Ծովակալ Իսակովի արձանի մոտ` ԱՄՆ դեսպանության առջև,«Ալյանս» կուսակցության երիտասարդական միությունն ակցիա իրականացրեց։ Նրանք պահանջում են, որ Հայաստանում գործող կենսաբանական լաբորիատրիաներում միջազգային մոնիթորինգ իրականացվի։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 10, 2022 14:56 Asia/Tehran
  • Հայաստանը փորձադաշտ չէ. ԱՄՆ դեսպանատան առջև կենսաբանական լաբորատորիաների հարցով ակցիա եղավ

Այսօր Ծովակալ Իսակովի արձանի մոտ` ԱՄՆ դեսպանության առջև,«Ալյանս» կուսակցության երիտասարդական միությունն ակցիա իրականացրեց։ Նրանք պահանջում են, որ Հայաստանում գործող կենսաբանական լաբորիատրիաներում միջազգային մոնիթորինգ իրականացվի։

«Ալյանս» կուսակցության երիտասարդական միության համակարգող Դենիս Պողոսյանը հայտնեց, որ եթե ռուս–ուկրաինական ճգնաժամը չլիներ, ապա չէր էլ բացահայտվի, որ Ուկրաինայում գործող կենսաբանական լաբորատորիներում կենսաբանական զենք է արտադրվում։ Իսկ հավաքվել են ԱՄՆ դեսպանատան մոտ, քանի որ հայտնի է` կենսալաբորաբորիաները Պենտագոնի ֆինանսավորմամբ են գործում։

«ՀՀ-ում ևս գործող 12 կենսաբանական լաբորատորիաներ ունենք` 3 լաբորատորիա Երևանում է գործում, իսկ մյուսները մարզերում են։ Կան կասկածներ, որ դրանցում  նույնպես կենսաբանական զենք է արտադրվում։ Մեր պահանջն այն է, որ միջազգային մոնիթորինգ լինի, որպեսզի պարզենք` կենսաբանական լաբորատորիաների մղումներն արդա՞ր են, թե ոչ»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` եթե հայաստանյան կենսալաբորատորիներում կենսաբանական զենք է արտադրվում, ապա դրանք պետք է փակվեն. կենսաբանական լաբորատորիաները ՀՀ–ում տեղ չունեն։

«Ո՛չ կենսաբանական զենքին, ո՛չ վիրուսներին, Հայաստանը փորձադաշտ չէ՛»,–ասում էին ակցիայի մասնակիցները։ Երիտասարդները գունավոր ճայթուկներ կիրառեցին, իսկ նրանց մի մասը հակագազով էր։

Նրանք ԱՄՆ դեսապանատան պահակակետում նամակ թողեցին և ավարտեցին այսօրվա ակցիան` խոստանալով մինչև վերջ գնալ և պարզել ամեն ինչ։