Ադրբեջանը հրաժարվեց ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց
https://parstoday.ir/hy/news/armenia-i170382-Ադրբեջանը_հրաժարվեց_ռուբլով_վճարել_ռուսական_գազի_դիմաց
Բաքուն ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի, հայտարարել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը։ Այս մասին հայտնում են ռուսական լրտվամիջոցները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 25, 2022 21:35 Asia/Tehran
  • Ադրբեջանը հրաժարվեց ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց

Բաքուն ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի, հայտարարել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը։ Այս մասին հայտնում են ռուսական լրտվամիջոցները:

Հիշեցնենք Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները սկսել է կատարել ռուբլով։ Այս մասին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Որքան ես գիտեմ, վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է Քերոբյանը։

Նրա խոսքով՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով։

Նշենք , որ Մարտի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանում էր, որ ռուսական գազը պետք է վաճառվի ռուբլով։ Բայց դա վերաբերում է միայն «ոչ բարեկամական երկրներին»՝ առաջին հերթին Եվրամիության անդամներին, որոնք Ուկրաինա ներխուժումից հետո պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Հայաստանը չի միացել այդ պատժամիջոցներին։

yerevan-times.com