Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում կհանդիպի Էնթոնի Բլինքենի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i170968-Արարատ_Միրզոյանն_ԱՄՆ_ում_կհանդիպի_Էնթոնի_Բլինքենի_հետ
Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2022 07:23 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում կհանդիպի Էնթոնի Բլինքենի հետ

Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։

Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։

armenpress.am