Երևանում կանցկացվի Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i171588-Երևանում_կանցկացվի_Իրան_Հայաստան_համատեղ_հանձնաժողովի_17_րդ_նիստը
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այսօր Երևանում մեկնարկում է Իրանի և Հայաստանի տնտեսական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, որը կտևի երկու օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2022 03:22 Asia/Tehran
  • Երևանում կանցկացվի Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այսօր Երևանում մեկնարկում է Իրանի և Հայաստանի տնտեսական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, որը կտևի երկու օր:

ԻԻՀ տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ նախարարությունը լրջորեն հետամուտ է տարբեր երկրների հետ համատեղ հանձնաժողովների նիստերի անկցակցմանը, հավելելով. «Այս հանդիպումը կարող է կարևոր դեր խաղալ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»։

Նշելով, որ կողմերը պետք է աշխատեն հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների ու փոխըմբըռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ, Սաֆարին հավելել է, որ Հայաստանի 5 միլիոնանոց շուկայում Իրանի ներկայությունն աննշան է:

Նա նշել է. «էներգետիկայի, տարանցման, էլեկտրակայանների, գյուղատնտեսության, դեղագործության, բժշկական սարքավորումների, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա հնարավարություններն օգտագործելով, հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել երկու երկրների միջև առևտրի ծավալը»: 

Նիստի ընթացքում կքննարկվի առևտրի ու փոխանակումների, ներդրումների, տարանցման,  տրանսպորտի, էլեկտրաէներգիայի և էներգետիկայի, նավթի և գազի, մաքսային, բանկային և ֆինանսական, ստանդարտների, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներին վերաբերվող հարցերի լայն շրջանակ: