Նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը․ Փաշինյանն ընդունել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների
https://parstoday.ir/hy/news/armenia-i171882-Նշանակալիորեն_կբարձրանա_Հայաստանի_դերը_Փաշինյանն_ընդունել_է_ՌԴ_բարձրաստիճան_պաշտոնյաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2022 14:26 Asia/Tehran
  • Նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը․ Փաշինյանն ընդունել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը նշել է, որ ՀՀ բարձր է գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքը:

«Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք»,- ասել է Փաշինյանը։

Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Փաշինյանի և Պուտինի կայացած հանդիպման արդյունքներով պրոֆիլային նախարարությունները առաջադրանքներ ստացան, և ՌԴ-ն դրանց ուղղությամբ աշխատում է։

«Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք», - ասել է Օվերչուկը։

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

armeniasputnik.am