Տարօրինակ են Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները, թե գործընթացը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ. Ռուբինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i176074-Տարօրինակ_են_Թուրքիայի_պաշտոնյաների_հայտարարությունները_թե_գործընթացը_համաձայնեցնում_են_Ադրբեջանի_հետ._Ռուբինյան
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տարօրինակ է համարում Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ իրենք գործընթացը կոորդինացնում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2022 14:35 Asia/Tehran
  • Տարօրինակ են Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները, թե գործընթացը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տարօրինակ է համարում Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ իրենք գործընթացը կոորդինացնում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ:

Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Ռուբեն Ռուբինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», - ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանը  վերահաստատեց, որ սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում:

«Մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Բայց նման գործընթացներում ամենակարևոր բանը քաղաքական կամքն է, եթե այդ քաղաքական կամքը կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են» - ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունն ուզում է հասնել շուտափույթ կարգավորման և դրա համար պատրաստ է գործադրել գործուն քայլեր՝ նույնն ակնկալելով թուրքական կողմից:

armenpress.am