Հայաստանի և Հնդկաստանի միջև դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i176366-Հայաստանի_և_Հնդկաստանի_միջև_դրամաշնորհային_աջակցության_վերաբերյալ_հուշագիր_է_ստորագրվել
Հայ-հնդկական ծրագրերի իրականացման նպատակով դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր է ստորագրվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2022 13:12 Asia/Tehran
  • Հայաստանի և Հնդկաստանի միջև դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

Հայ-հնդկական ծրագրերի իրականացման նպատակով դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր է ստորագրվել:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ավարտին ստորագրվել են նիստի համաձայնեցված արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ընթանում է Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։

araratnews.am