Ստեղծում ենք ռազմական ակադեմիա. Սուրեն Պապիկյանը` համալսարանների միավորման մասին
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում պաշտպանության նախարարությունը բարեփոխումներ է սկսում։
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ռազմաավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ նաև սահմանապահ զորքերի ուսուցման համար», - ասաց նախարարը` հավելելով, որ մինչ այժմ Հայաստանում սահմանապահ զորքերի համար սպաներ պատրաստելող որևէ ռազմաուսումնական կենտրոն չի եղել։
Պապիկյանը հայտնեց, որ ակադեմիան ավարտելուց հետո սահմանապահ զորքերում ծառայության անցնելը կիրականացվի ԱԱԾ տնօրենի միջնորդությամբ, պաշտպանության նախարարի հրամանով։
armeniasputnik.am