Գարո Փայլանն անդրադարձել է Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i176908-Գարո_Փայլանն_անդրադարձել_է_Փաշինյանի_և_Էրդողանի_հեռախոսազրույցին
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2022 18:10 Asia/Tehran
  • Գարո Փայլանն անդրադարձել է Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին:

«Հուսով եմ, որ նախագահ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը կարագացնի երկու երկիրների միջև ընթացող բնականոնացման գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գարո Փայլանը։

Նախագահ Էրտողանի եւ Հայաստանի վարչապետ Փաշինեանի հեռաձայնային զրոյցը յուսամ պիտի արագացնէ երկու երկիրներու միջեւ ընթացող բնականոնացման գործընթացը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

armenpress.am