Հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են կատարվում. թուրքական ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/armenia-i177028-Հայ_թուրքական_սահմանին_ականազերծման_աշխատանքներ_են_կատարվում._թուրքական_ԶԼՄ
Թուրքիայի Կարսի նահանգի գյուղերից մեկում՝ հայ-թուրքական սահմանի մոտ, արդեն 20 օր է` ականազերծման աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտնում է թուրքական «Կարս» թերթը՝ չնշելով տեղեկության աղբյուրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2022 10:30 Asia/Tehran
  • Հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են կատարվում. թուրքական ԶԼՄ

Թուրքիայի Կարսի նահանգի գյուղերից մեկում՝ հայ-թուրքական սահմանի մոտ, արդեն 20 օր է` ականազերծման աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտնում է թուրքական «Կարս» թերթը՝ չնշելով տեղեկության աղբյուրը։

Ականզերծման աշխատանքներն իրականացվում են Կարսի նահանգի Աքյաքա շրջանի Իբիշքյոյ գյուղի մոտակայքում։ Աղբյուրը գրում է, որ ականազերծման աշխատանքներով զբաղվում է իսրայելական ծագում ունեցող մի ընկերություն։ Այն ներկայացվում է որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների արդյունք։

Թուրքական լրատվամիջոցը նաև ընդգծում է, որ պաշտոնական տեղեկատվություն այս մասին չկա։

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։

armeniasputnik.am