Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i177340-Երևանի_քաղաքապետը_դատի_է_տվել_Իշխան_Սաղաթելյանին
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենրթարկելու պահանջով դիմել է դատարան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2022 14:18 Asia/Tehran
  • Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենրթարկելու պահանջով դիմել է դատարան։

Սարգսյանը դատարան է դիմել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոնշյալ հոդվածը սահմանում է՝ Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը. առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

araratnews.am