Հայաստանից արտահանումն աճել է 27.5 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/armenia-i177478-Հայաստանից_արտահանումն_աճել_է_27.5_տոկոսով
Այս տարվա առաջին հինգ ամսվա տվյալով Հայաստանից արտահանումն աճել է 27.5 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2022 14:05 Asia/Tehran
  • Հայաստանից արտահանումն աճել է 27.5 տոկոսով

Այս տարվա առաջին հինգ ամսվա տվյալով Հայաստանից արտահանումն աճել է 27.5 տոկոսով:

Այս ցուցանիշին զուգահեռ մենք դեռ համարվում ենք ներմուծող երկիր. նույն ժամանակահատվածում դրսից ապրանքների ներմուծումն աճել է 42.2 տոկոսով: Ինչո՞ւ է կարևոր արտահանման ծավալի մեծացումը: Որքան շատ է երկիրն արտահանում իր արտադրանքը, այնքան շատ փող է դրսից ներարկվում տնտեսություն:Հայաստանից արտահանվում է հիմնականում պտուղ-բանջարեղեն և հանքանյութ: Կառավարության առաջնահերթությունն է ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք արտահանելը: Նաև շեշտը դնել բարձրարժեք արտադրանքի վրա՝ Հայաստանը դարձնելով բարձրտեխնոլոգիական արտադրանք արտահանող երկիր:

araratnews.am