Հայաստանից արտահանումն աճել է 27.5 տոկոսով
Հուլիս 18, 2022 14:05 Asia/Tehran
Այս տարվա առաջին հինգ ամսվա տվյալով Հայաստանից արտահանումն աճել է 27.5 տոկոսով:
Այս ցուցանիշին զուգահեռ մենք դեռ համարվում ենք ներմուծող երկիր. նույն ժամանակահատվածում դրսից ապրանքների ներմուծումն աճել է 42.2 տոկոսով: Ինչո՞ւ է կարևոր արտահանման ծավալի մեծացումը: Որքան շատ է երկիրն արտահանում իր արտադրանքը, այնքան շատ փող է դրսից ներարկվում տնտեսություն:Հայաստանից արտահանվում է հիմնականում պտուղ-բանջարեղեն և հանքանյութ: Կառավարության առաջնահերթությունն է ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք արտահանելը: Նաև շեշտը դնել բարձրարժեք արտադրանքի վրա՝ Հայաստանը դարձնելով բարձրտեխնոլոգիական արտադրանք արտահանող երկիր:
araratnews.am
Պիտակ