2022 թվականին օտարերկրյա ներդրումները նվազել են 65 տոկոսով կամ 50 մլրդ դրամով
https://parstoday.ir/hy/news/armenia-i177920-2022_թվականին_օտարերկրյա_ներդրումները_նվազել_են_65_տոկոսով_կամ_50_մլրդ_դրամով
Ի հեճուկս ՀՀ կառավարության հավակնոտ հայտարարությունների՝ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տվյալներ, ըստ որոնց՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ներդրումները կրճատվել են 65 տոկոսով կամ 49,9 մլրդ դրամով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2022 08:48 Asia/Tehran
  • 2022 թվականին օտարերկրյա ներդրումները նվազել են 65 տոկոսով կամ 50 մլրդ դրամով

Ի հեճուկս ՀՀ կառավարության հավակնոտ հայտարարությունների՝ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տվյալներ, ըստ որոնց՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ներդրումները կրճատվել են 65 տոկոսով կամ 49,9 մլրդ դրամով։

Ներդրումային քաղաքականությունը տնտեսական քաղաքականության կարևորագույն տարրերից և ուղղություններից է: Այն նպատակաուղղված է երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավմանը և, դրա հիման վրա, տնտեսական զարգացման ապահովմանը: ՀՀ վիճակագրությամբ ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում ենվարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները,ստացված/տրված կանխավճարները)։ Անշուշտ, այդ ներդրումների նվազումը մեծ ազդեցություն է թողնում երկրի տնտեսական իրավիճակի վրա ինչպես հիմա, այնպես էլ ապագայում։

Անցած տարվա համեմատ կտրուկ նվազել են Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի(-33,9 մլրդ), Գերմանիայի(-22.18 մլրդ), Նիդերլանդների(-16,2 մլրդ), Իտալիայի(-3,48 մլրդ), Կանադայի(-2,56 մլրդ) և Ճապոնիայի(-1,85 մլրդ)ներդրումները։

Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքի և հետագա զարգացման մասին է խոսում ներդրումերի բաշխվածությունը ըստ ոլորտների։ Մասնավորապես՝ 2022 թվականի առաձին եռամսյակի ընթացքում ամենախոշոր ներդրումները իրականացվել են հանքարդյունաբերության, էներգետիկայի և օդային տրանսպորտի ոլորտներում։ Անշուշտ, հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ներդրումները չեն կարող ազդել երկրի երկարաժամկետ, և որակյալ զարգացմանվրա և հասարակության մեծ մասը չի օգտվում դրանցից։ Իսկ օդային տրանսպորտի ոլորտում ներդրումների աճը պայմանավորված է «Fly Arna»-ի՝ Հայաստանի ազգային ավիաընկերության, գործունեությամբ։

Միաժամանակ խիստ մտահոգիչ է, որ կրճատվում է ներդրումների ծավալը տնտեսության համար կարևոր ոլորտներում։ Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում ծխախոտի ոլորտում ներդրումները նվազել են 2,48 մլրդ դրամով, հեռահաղորդակցությանը՝ 3,55 մլրդ դրամով և այլն։

https://news.am/arm/news/713349.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio