ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i178010-ՀՀ_Պաշտպանության_նախարարությունը_հերքում_է_Ադրբեջանի_ՊՆ_ի_հերթական_ապատեղեկատվությունը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2022 13:56 Asia/Tehran
  • ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը:

 Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է:

Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի ուղղությամբ:

armenpress.am