Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ են ընթանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i178018-Նիկոլ_Փաշինյանի_և_Ադրբեջանի_նախագահ_Իլհամ_Ալիևի_հանդիպման_շուրջ_բանակցություններ_են_ընթանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ են ընթանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2022 14:09 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ են ընթանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ են ընթանում:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին է ասել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում երկու երկրի ղեկավարների հանդիպում նախաձեռնելու համար: «Եվ հանդիպումները բավականին հաճախ են՝ տարբեր ձևաչափերով: Եվ, որքանով տեղյակ եմ, նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրների ղեկավարների միջև»,- ասաց Աղաջանյանը:

Պատգամավորը, սակայն հստակ ժամկետներ չնշեց:

hetq.am