Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ են ընթանում
Հուլիս 26, 2022 14:09 Asia/Tehran
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ են ընթանում:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին է ասել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում երկու երկրի ղեկավարների հանդիպում նախաձեռնելու համար: «Եվ հանդիպումները բավականին հաճախ են՝ տարբեր ձևաչափերով: Եվ, որքանով տեղյակ եմ, նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրների ղեկավարների միջև»,- ասաց Աղաջանյանը:
Պատգամավորը, սակայն հստակ ժամկետներ չնշեց:
hetq.am
Պիտակ