Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին
https://parstoday.ir/hy/news/armenia-i178166-Բաբաջանյան_Աշտարակ_ճանապարհահատվածը_շահագործման_կհանձնվի_տարեվերջին
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2022 14:27 Asia/Tehran
  • Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը:

Ինչպես  հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, նիստին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների այլ ներկայացուցիչներ։

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածն այս տարի արդեն իսկ հանձնվել է շահագործման, իսկ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022 թվականի ավարտը։

Ծրագրի իրականացման գործընթացը ավարտին հասցնելու համար նիստին անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերել են որոշ հողատարածքների օտարմանն ուղղված ընթացիկ աշխատանքների կատարմանը և այլն։

https://araratnews.am/show/61663

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio