Հայաստանը ցանկանում է ավելացնել Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալը
https://parstoday.ir/hy/news/armenia-i178222-Հայաստանը_ցանկանում_է_ավելացնել_Իրանի_հետ_ապրանքաշրջանառության_ծավալը
Թեհրանում ՀՀ դեսպանը, կարևորելով Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ասել է. «Մենք փորձում ենք Իրանի և Հայաստանի միջև առևտրային և արտահանման փոխանակումների ծավալը հասցնել մեկ միլիարդ դոլարի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2022 04:52 Asia/Tehran
  • Հայաստանը ցանկանում է ավելացնել Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալը

Թեհրանում ՀՀ դեսպանը, կարևորելով Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ասել է. «Մենք փորձում ենք Իրանի և Հայաստանի միջև առևտրային և արտահանման փոխանակումների ծավալը հասցնել մեկ միլիարդ դոլարի»։

Ուրբաթ օրը, Արևելյան Ատրպատականի անհանգապետ Աբեդին Խորամի հետ հանդիպման ժամանակ, Արսեն Ավագյանը հայտարարել է, որ Հայաստանի համար Իրանի սահմանամերձ նահանգները առանձնահատուկ նշանակություն ունեն: Նա առաջարկել է Թավրիզում հյուպատոսական գրասենյակ հիմնել։

Ավագյանը նշել է. «Մենք պատրաստ ենք ուղիղ հանդիպումներ անցկացնել երկու երկրների պաշտոնյաների և գործարարների միջև, և հրավիրում ենք Արևելյան Ատրպատական նահանգի գործարարներին և պաշտոնյաներին  այցելել   ՀՀ Սյունիքի մարզ»:

Հայաստանի դեսպանը հավելել է «Արաքս գետն առանձնահատուկ նշանակություն ունի  երկու երկրների համար, և բնապահպանական խնդիրները լուծելու նպատակով հանքերից մեկը փակվել է, որպեսզի խնդրի լուծման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն»։

Հանդիպմանն Արևելյան Ատրպատականի  նահանգապետ Աբեդին Խորրամը նահանգի պատրաստակամությունն է հայտնել հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ: Նա ասել է. «Դիվանագիտության ոլորտում Իրանի 13-րդ կառավարության քաղաքականության մեջ առաջնային տեղ ունեն հարևանների  հետ հարաբերությունները: Նահանգի ղեկավարությանը տրված են համապատասխան լիազորություններ՝ հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների ընդլանյման համար»:

Նա նշել է. «Նահանգի մասնավոր հատվածը շատ ակտիվ է սննդի, արդյունաբերության, պողպատի, հանքարդյունաբերության, մեքենաշինական և տեխնիկական և ինժեներական ծառայությունների  ոլորտներում և կարող է մասնակցել Հայաստանում իրականացվող տնտեսական և շինարարական նախագծերին»: