Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը ստուգումներ է իրականացնում զորամիավորումներում
https://parstoday.ir/hy/news/armenia-i178328-Հայաստանի_ԶՈՒ_ԳՇ_պետը_ստուգումներ_է_իրականացնում_զորամիավորումներում
Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2022 15:08 Asia/Tehran
  • Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը ստուգումներ է իրականացնում զորամիավորումներում

Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

armenpress.am