Ադրբեջանը շփման գծում կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. մեկ զինծառայող զոհվել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i178512-Ադրբեջանը_շփման_գծում_կիրառել_է_հարվածային_ԱԹՍ_ներ._մեկ_զինծառայող_զոհվել_է
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2022 12:46 Asia/Tehran
  • Ադրբեջանը շփման գծում կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. մեկ զինծառայող զոհվել է

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից՝ տեղեկացնելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն հաջորդիվ:

Ավելի վաղ ՊԲ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

armenpress.am