Հայերը բարկանալու բոլոր հիմքերն ունեն. հոգեբանը խոսել է մեր ամենամեծ խնդրի մասին
Կարինե Նալչաջյանի խոսքով` մի շարք իրադարձություններից հետո հայերը չեն կարող զայրացած չլինել, և եթե այդ զգացումը միախառնվում է այլ էմոցիաների հետ, ապա սպասելի են ինչ–որ պոռթկումներ` բողոքի ալիքի կամ ագրեսիվ գործողությունների տեսքով։
Այսօր մեր ամենամեծ պրոբլեմներից մեկն ազգային ինքնագնահատականի անկումն է, և եթե նույնիսկ դրա համար որոշակի հիմքեր կան, միևնույնն է, դա լավ բանի չի հասցնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նշենք, որ «Gallup»-ը հրապարակել է 2021 թվականի Էմոցիաների համաշխարհային զեկույցը, որի համաձայն` Հայաստանն «ամենաջղային երկրների» առաջին եռյակում է: Հայերի բարկությունը, ըստ Gallup-ի, պայմանավորված է 2020 թվականի աշնան պատերազմով:
Նշենք, որ «Gallup»-ը հրապարակել է 2021 թվականի Էմոցիաների համաշխարհային զեկույցը, որի համաձայն` Հայաստանն «ամենաջղային երկրների» առաջին եռյակում է: Հայերի բարկությունը, ըստ Gallup-ի, պայմանավորված է 2020 թվականի աշնան պատերազմով:
Նալչաջյանի դիտարկմամբ` այսքանից հետո պարզապես չենք կարող զայրացած չլինել, և եթե այդ զգացումը միախառնվում է այլ էմոցիաների հետ, ապա սպասելի են ինչ–որ պոռթկումներ` բողոքի ալիքի կամ ագրեսիվ գործողությունների տեսքով։
Հոգեբանի խոսքով` այսօր նկատելի է ընդհանուր խմբային ինքնագնահատականի իջեցման գործընթաց, այսինքն` ամեն քայլափոխի տեսնում ենք, թե քաղաքացիների շրջանում ինչպիսի դաժան ինքնաքննադատություններ են հնչում։
«Ինքնաքննադատությունն ինչ–որ իմաստով կարող է լինել իրավացի, բայց եթե անձի կամ հանրության ինքնագնահատականը չափազանց իջնում է, ապա գործ ունենք հոգեկան թուլության հետ, և նման դեպքում մարդկանց ճնշելն ու նվաստացնելը կամ բարոյապես ոչնչացնելը շատ ավելի հեշտ է դառնում, հետևաբար նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է մարդկանց հետ ճիշտ աշխատել»,– ասաց Նալչաջյանը։
Նշենք, որ «Gallup» ընկերության սոցիոլոգիական հետազոտության համաձայն` վերոհիշյալ ցուցակի առաջին երկու տեղերը զբաղեցնում են Լիբանանը և Թուրքիան։ Նշվում է, որ լիբանանցիների բարկությունը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակով, ինչպես նաև 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունով, իսկ թուրքերի բարկությունը կապված է երկրում տիրող գնաճով և տնտեսական ճգնաժամով։