Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ առևտրային գործառնությունների հաստատմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i179258-Թուրքիան_կողմ_է_Հայաստանի_հետ_ուղիղ_առևտրային_գործառնությունների_հաստատմանը
Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ առևտրային գործառնությունների հաստատմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2022 07:48 Asia/Tehran
  • Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ առևտրային գործառնությունների հաստատմանը

Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ առևտրային գործառնությունների հաստատմանը։

Այս մասին թուրքական Anadolu լրատվական գործակալությանը հայտնել է այդ երկրի ԱԳՆ-ի աղբյուրը։

Անանուն բարձրաստիճան աղբյուրը վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ ուղիղ առևտուրը կարող է փոխշահավետ լինել։

Նրա խոսքով` այսօր Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան շուրջ 230 մլն դոլար։ Երկու երկրների միջև տարեկան միջինը 15 000 բեռնատար է անցնում Վրաստանի տարածքով։

«Թուրքիայի տեսանկյունից Հայաստանի հետ առևտրի ներկայիս ցուցանիշը համեմատաբար փոքր է, բայց իրականում խոսքը միլիոնավոր բնակչություն ունեցող երկրի (Հայաստանի) շուկայի մասին է, եթե կողմերը կարողանան ապահովել բավարար ճկունություն և կարգավորել հարաբերությունները, ապա արդյունքը կբխի և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի շահերից»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։

Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Անկարան դեմ է երրորդ երկրում հայ-թուրքական բանակցությունների անցկացմանը, ուստի հանդիպումը նախատեսվում է Կարսում։

Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակում նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

armeniasputnik.am