Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Լերնային Ղարաբաղըը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան
Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղը հայաթափելուն, այս մասին այսօր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ հաստատված առանց այն էլ փխրուն խաղաղությունը, այնպես էլ այդ խաղաղության պահպանման գործառույթը ստանձնած ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց, իսկ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը առկա անվտանգային խնդիրների լուծման, բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման և կայուն ապագայի երաշխավորման ուղղությամբ: